24/10/2022 13:21
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Վատիկան
Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին: