24/10/2022 19:30
Թյուր է կարծիքը, թե Հայաստանը կարող է ընտրել հավաքական արևմուտքի պլանը, իսկ Արցախը՝ ռուսական պլանը․ «Արդարություն» կուսակցության համանախագահ
Աննորմալություն է, երբ բնականոն կյանքդ և կյանքի ճանապարհդ ապահովվում են ռուսական խաղաղապահները, իսկ դու երկրի ներսում գեներացնում ես հակառուսական արշավ, կարծիք է հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
«Ցավոք, իշխանությունները մոլորվել են պլան А-ի և պլան Б–ի մեջ:
Թյուր է այն կարծիքը, թե Հայաստանը կարող է ընտրել հավաքական արևմուտքի պլանը, իսկ Արցախը՝ ռուսական պլանը: Հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանը Ռուսաստանի կենսական շահերի գոտում է գտնվում, և դասեր քաղելով պատմությունից՝ հույսեր չկապել Արևմուտքի հետ, որը Հարավային Կովկասը դիտարկում է ընդամենը դիմակայության գոտի»,- սոցցանցի իր էջում գրել է քաղաքական գործիչը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15