24/10/2022 12:09
Երևանում հանդես կգա «Ռուսաստանի ոսկե սոպրանո» Հիբլա Գերզմավան
Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային համերգաշարի հաջորդ աննախադեպ մշակութային իրադարձությունը: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո, Ռուսաստանի և Աբխազիայի ժողովրդական երգչուհի Հիբլա Գերզմավան:
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Գերզմավան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Մարիինյան թատրոնում, Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդենի» օպերայում, Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Հռոմեական, ֆրանսիական օպերաներում կարարած անմոռանալի ելույթների շնորհիվ։
Իր կարիերայի ընթացքում Գերզմավան ելույթներ է ունեցել նաև Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Թեատրո դե Լիսեոյում, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Բուլղարիայի Սոֆիայի ազգային օպերայում, Փարիզի Երանական դաշտեր թատրոնում և այլուր։ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում։ Մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած Լյուդվիգսբուրգյան փառատոնին։ Կոնցերտային ծրագրերով հյուրախաղերի է մեկնել Շվեդիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Բելգիա, Իսպանիա, Հունաստան, ԱՄՆ և Ճապոնիա:
Հիբլան համարվում է ամենանորաձև և էլեգանտ կանանցից մեկը ռուսական օպերային բեմում։ Հաճախ երգչուհին ինքն է ընտրում իր համար հագուստ ելույթների համար՝ համարելով, որ արտիստը պետք է հանդես գա ամենաթանկարժեք և նուրբ հագուստով:
Համերգը կղեկավարի դիրիժոր Բրայըն Քասլզ-Անիըն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:
Ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից: Տոմսերի արժեքը 5000–20.000 դրամ:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից, ինպես նաև հետեւյալ հարթակներից՝ Tomsarkgh.am,Ticketon.am, Toms.am կամ զանգահարել՝ +374 77 805687։