24/10/2022 15:27
«Չելսին» չի հրաժարվում Արսեն Զախարյանի տրանսֆերից. կարևոր բեկում է փնտրում
Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրությունը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ, գրում է «Evening Standard»-ը:
«Չելսին» պատրաստ է գործարքն ավարտին հասցնել հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց բանակցային գործընթացը բարդանում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով:
Նշվում է, որ Զախարյանն էլ է հետաքրքրված լոնդոնյան ակումբ տեղափոխությամբ և հույս ունի, որ առաջիկա ամիսներին պատժամիջոցները կմեղմանան:
Բացի այդ, Զախարյանը, ըստ լուրերի, կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով, սակայն այդ մասին հաստատված տեղեկություն չկա։
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը ՌՊԼ և Ռուսաստանի գավաթի խաղարկության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: