25/10/2022 20:35
Առողջությունն ամրապնդելու լավագույն տարբերակը․ Պիլատես
Պիլատեսը ֆիթնես վարժությունների ամբողջություն է, որը ներառում է մարմնի հետ աշխատանք 360 աստիճանով: Սկզբնական շրջանում չի կարելի վարժությունները կիրառել տանը ինքնուրույն՝ առանց փորձառու մարզիչիը ուշադրության և հրահանգների: Իսկ երբ մարմինը որոշ չափով պատրաստված է, և հիմնական ձևերի կատարման տեխնիկայի հիմունքները դարձել են սովորություն, կարելի է անցնել առավել բարդ վարժությունների կատարմանը:
Պիլատեսի վարժությունների և ֆիզիկական վարժությունների այլ տեսակների միջև տարբերությունն այն է, որ առաջինը պետք է կատարվի դանդաղ, չափված և սահուն. սա գործնականում վերացնում է մարզման ընթացքում վնասվածք ստանալու վտանգը: Պիլատեսի հիմնական նպատակն է սովորեցնել ձեզ զգալ ձեր մարմինը, նրա յուրաքանչյուր հատվածը, յուրաքանչյուր մկանը: Տեխնիկան հիմնված է վարժությունների վրա, որոնք թույլ են տալիս զարգացնել ճկունություն և շարժունակություն, ամրացնել լայնակի և ուղիղ որովայնի մկանները, որոնք, ի դեպ, վարժությունների այս համակարգը ստեղծողը՝ Ջոզեֆ Պիլատեսը, անվանել է «ուժի շրջանակ»:
Պիլատեսի մեկ այլ կարևոր բաղադրիչը շնչառությանը ուշադիր հետևելու անհրաժեշտությունն է, որը նույնպես պետք է լինի հավասարաչափ, անշտապ, չափված: Սա մասամբ կապված է պիլատես յոգայի հետ: Դանդաղ շարժումներով խորը շնչառության համադրությունը թույլ է տալիս հաջորդաբար մշակել տարբեր մկանային խմբեր՝ ամրացնելով դրանք, բայց չկառուցել մկանային զանգված։
Պիլատեսով զբաղվելով ֆիթնես ակումբում կամ տանը՝ կարող եք զգալիորեն ամրացնել մարմինը, նիհարել և ազատվել բազմաթիվ հիվանդություններից։
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, կանայք ավելի հաճախ են զբաղվում պիլատեսով, քան տղամարդիկ: Բայց այս տեսակի վարժությունները երկուսի համար էլ հավասարապես օգտակար են:
Ջոզեֆ Պիլատեսը որովայնի, ազդրերի և հետույքի մկաններն անվանել է «ուժի կենտրոն», ուստի շատ վարժություններ ուղղված են այս հատվածների հետ աշխատանքին։ Եվ նրանք, իրենց հերթին, հաճախ ամենախնդրահարույցն են կանանց մոտ։ Պիլատեսը հարմար է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար․ այն թույլ կտա ձերբազատվել խնդրահարույց հատվածներում ավելորդ ճարպից։
Պիլատեսը օգտակար է նաև այն կանանց համար, ովքեր հատել են 40-ի սահմանը: Այն օգնում է կանխել ոսկրային համակարգի հիվանդությունները, բարձրացնել մկանների առաձգականությունը և հաղթահարել հուզական անկայունությունը:
Շատ վարժություններ էլ մարզում են փոքր կոնքի մկաններն ու կապանները, ինչը մեծացնում է ինտիմ գոտու զգայունությունը:
Դասերի ընթացքում կարևոր է ճիշտ շնչել՝ կրծքով, փորձելով ներշնչելիս կրծքավանդակը ավելի լայն բացել և մկանները հնարավորինս սեղմել արտաշնչման ժամանակ:
Վարժությունների ժամանակ շատ կարևոր է ճիշտ մեկնարկային դիրք գրավելը։ Պետք չէ շտապել և անմիջապես սկսել վարժությունը։ Ավելի լավ է մեկ անգամ ևս ստուգել նախնական դիրքը․ սխալ դիրքը ոչ միայն ձեռնտու չի լինի, այլ նույնիսկ կարող է վնասել օրգանիզմին։
Անհրաժեշտ է ապահովել, որ վարժության ընթացքում ուսերն իջեցվեն։ Սա շատ կարևոր է պատշաճ շնչառության համար, հակառակ դեպքում կրծքավանդակը չի կարողանա բավականաչափ լայն բացվել:
Կանգնած դիրքով կամ չորս ոտքի վրա վարժություններ կատարելիս կարևոր է գլուխը ուղիղ պահել, հետ չգցել և կզակը կրծքին չսեղմել։
Կատարման ընթացքում պետք է փորձել ձգել ողնաշարը՝ բարձրացնելով ողնաշարի սկավառակների միջև տարածությունը, և մարմինը կդառնա ավելի ճկուն և շարժական:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։