25/10/2022 19:35
Սալորաչրի օգտակար հատկություններն ու անփոխարինելի դերը օրգանիզմի մաքրման գործում
Սալորաչիրը առանձնանում է միայն իրեն բնորոշ մի շարք հակտություններով և ունակ է պահպանելու թարմ մրգի բուժիչ ազդեցությունը։ Սալորաչիրը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր և օգտակար տարրեր, այն հարուստ է երկաթով, ուստի խորհուրդ է տրվում հղիության ընթացքում գտնվող կանանց, երեխաներին և տարեցներին:
Բջջանյութի բարձր պարունակությամբ այս չիրը անփոխարինելի է մարսողական տրակտի համար: Սալորաչիրը պարունակում է շատ կալիում, բոր և երկաթ, պարունակում է A և K վիտամիններ, ինչպես նաև B վիտամինների համախումբ (B2, B3 և B6): Այն աներևակայելի հարուստ է հակաօքսիդանտներով և օգտակար է նաև նյութափոխանակության խթանման և քաղցը նվազեցնելու համար:
Պտղի բաղադրության մեջ առկա երկաթը շատ օգտակար է վիրուսների և անեմիայի դեպքում։
Մարդու օրգանիզմում առկա պոլիֆենոլների շնորհիվ այն բարելավվում է սրտանոթային համակարգի գործունեությունը, մեծանում է արյան անոթների պատերի առաձգականությունը, նորմալանում է արյան ճնշումը։
Սալորաչրում մեծ քանակությամբ հակաօքսիդանտների պարունակությունը բարձրացնում է կենսունակությունը, ամրացնում է իմունային համակարգը, արդյունավետություն հաղորդում մարմնին, իսկ տոնիկ հատկությունների շնորհիվ զգալիորեն բարելավվում է արտաքին տեսքը: Բժշկության մեջ հայտնի է սալորաչրի օգտագործումը սրտի և արյան անոթների, լյարդի, երիկամների, աթերոսկլերոզի և ռևմատիզմի բուժման համար, իսկ կարոտինի բարձր պարունակության շնորհիվ սալորաչիրն օգտակար է աչքերի համար։
Սալորաչիրը համարվում է նաև քաղցկեղի դեմ գերազանց պրոֆիլակտիկ միջոց։ Խորհուրդ է տրվում ընդունել նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում, քանի որ այն նորմալացնում է մարսողական համակարգի աշխատանքը։
Վաղուց նշվել է, որ չորացրած մրգերը հիանալի հակաբակտերիալ միջոց են, որոնք սպանիչ ազդեցություն ունեն վնասակար միկրոօրգանիզմների վրա։
Գիտնականներն ապացուցել են, որ սալորաչիրը նվազեցնում է օստեոպորոզի ռիսկը, հիվանդություն, որը տարածված է տարեցների շրջանում (ոսկորների փխրունությունը մեծանում է կալցիումի պակասի պատճառով):
Սալորաչիրն օգտակար է նաև բերանի խոռոչի ախտահանման համար, քանի որ ոչնչացնում է ախտածին բակտերիաները և միկրոօրգանիզմները։ Սալորաչիրը խորհուրդ չի տրվում շաքարախտով հիվանդներին և կերակրող մայրերին, քանի որ չոր մրգի լուծողական հատկությունները կարող են երեխաների մոտ կոլիկ առաջացնել:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։