25/10/2022 11:14
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդաշարի կապակցությամբ, որում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» կասկածի տակ է դրվել, իսկ եթեր հեռարձակված Ադրբեջանի աշխարհագրական քարտեզը «պարզվել է, որ աղավաղված է»։ Այս մասին haqqin.az-ին հայտնել են Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունից:
Նոտայում ընդգծվում է, որ հաղորդման հյուրերն իրենց ելույթներով «հրահրում են ռեւանշիստական ուժերը հայ հասարակության մեջ, վերակենդանացնում անցյալում մնացած հակամարտությունը և բացահայտորեն աջակցելով անջատողականությանը, թշնամություն են սերմանում երկու ժողովուրդների միջև»։