25/10/2022 16:53
Սիրելի՛ հայրենակից, այս իշխանությունը քեզ խաղաղություն չի բերելու, նոր փորձանք է բերելու. Գեղամ Մանուկյան
Ընդդիմությունը վերադարձել է Ազգային ժողով: Հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ երկու շաբաթ է՝ մամուլում շրջանառվում է մի փաստաթուղթ, որը մշակվել է ԱՄՆ-ի հովանավորությամբ ու , որին հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը:
«Այդտեղ արձանագրվում է՝ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից, ինքնորոշման իրավունքից», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասաց, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից առավել շատ զիջումով փաստաթուղթ է դա, կրկնակի կապիտուլյացիա:
«Սիրելի՛ հայրենակից, այս իշխանությունը քեզ խաղաղություն չի բերելու, նոր փորձանք է բերելու», - նշեց Մանուկյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարեց՝ «հիմա ոչ թե Նիկոլին, այլ՝ հայրենիքը փրկելու ժամանակն է»:
Մանուկյանը ելույթի ավարտին պատռեց շրջանառվող փաստաթղթի պատճենը: