25/10/2022 14:16
Ընդդիմության գործողությունների մեջ նորություններ կլինեն. Սեյրան Օհանյան
«Դիմադրության» շարժման գործողությունների մեջ նորություններ կլինեն, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Սեպտեմբերի 13-ին, երբ վիճակն օրհասական էր, մենք եղել ենք ԱԺ-ում և փորձել ենք հայտարարություն անել, և այլն: Բացի դրանից, մենք աշխատանքն ԱԺ-ից դուրս շարունակում ենք, միգուցե, այս պահին դա տեսանելի չէ: Ինքնաքննադատաբար ասեմ, որ ժողովրդի հետ աշխատանքը, համոզման գործընթացը, ընդհանուր առմամբ, ամենադժվար գործընթացն է», - ասաց Օհանյանը:
Նա վստահեցրեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու. համապատասխան ծրագրային գոծունեություն է ծավալվում, որը կներկայացվի:
Օհանյանն ընդգծեց, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ են իրականացնում: Թեև ընդդիմությունը, ըստ Օհանյանի, որոշակի հաջողության հասել է, սակայն, դա բավարար չէ:
«Հիմա որոշակի վերլուծություն ենք անում: Ապագայում մեր գործողությունների մեջ կլինեն նորարարություններ», - նշեց նա: