25/10/2022 11:24
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնեն Բիշքեկ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 26-ից 27-ը աշխատանքային այցով կլինեն Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետությունում: ԿԸՀ անդամներին հրավիրել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեքաչին՝ մասնակցելու «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան» կլոր սեղանին։
Կլոր սեղանը ընտրական փորձագետներին, դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանց հնարավորություն կընձեռի քննարկել ընտրություններին առնչվող մարտահրավերներն ու առկա լավ փորձը: