25/10/2022 12:50
«Ռուսաստանը միջանցքի խնդիր է դրել». Գուրգեն Մելքոնյանը Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից լավ սպասում չունի (Տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից լավ սպասում չունի:
Նա հայտարարեց՝ գուցե, այդ հանդիպումը չկայանա էլ:
«Ոչ մի լավ սպասում չունեմ, չգիտեմ էլ՝ կլինի՞, թե՞ չի լինի», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Գուրգեն Մելքոնյանը նշեց՝ Ալիևը Ռուսաստանում իրեն զգում է «ոնց որ ձուկը ջրում», իսկ Բրյուսելում «նստած մտածում է»:
Հարցին՝ այսինքն՝ Ռուսաստանը հօգուտ Ադրբեջանի կողմնապահությո՞ւն է անում՝ արձագանքեց. «Իհարկե, դուք չե՞ք զգացել»:
«Ռուսաստանը միջանցքի խնդիր է դրել, որ Ադրբեջանի հետ միջանցք ունենան», - հավելեց ՔՊ-ական պատգամավորը: