25/10/2022 20:47
Արմեն Գրիգորյանը հեռախոսով զրուցել է Բայդենի հատուկ օգնական Ամանդա Սլոթի հետ
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռաոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ։
«Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը»,- նշված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: