25/10/2022 19:01
«Կոնստանտին Զատուլինը միշտ կանգնած է եղել մեր կողքին»․ Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է հայամետ գործչի նկատմամբ գործելաոճը
Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն արձագանքել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ, «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին Հայաստանի գործող իշխանությունների որոշմանը։
«ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում:
Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում: Զարմանալին այն է, որ ՌԴ- ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ և հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում:
Կոնստանտին Զատուլինը իր պատգամավորական գործունեության ողջ ժամանակահատվածում, անկախ բոլոր արգելքներին և ճնշումներին, մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին:
Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է մեր առանց այն էլ ծանր կացությունը: Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է: Սա ճանապարհ չէ...:
Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15