25/10/2022 20:23
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտվել է Մ20 և Մ23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունը։
Մ23 տարեկան ծանրորդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 440կգ (200կգ + 240կգ) արդյունքով նվաճել է Վարազդատ Լալայանը։
Դյուրես քաղաքում, տարիքային երկու խմբերում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքական թիմերը երկամարտում նվաճել են 15 մեդալ։
Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում, բացի Վարազդատ Լալայանից, նվաճել են է Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20) և Արա Աղանյանը (96 կգ, Մ23)։
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Էմմա Պողոսյանը (81 կգ, Մ20), Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ, Մ20) և Յաշա Մինասյանը(109կգ, Մ23), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20), Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, Մ23) արժանացել են բրոնզե մեդալի:
Հայաստանն այս մրցումներում երկու տարիքային խմբերում ներկայացնում էին 23 ծանրորդներ։