25/10/2022 16:22
Արևմուտքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. Շարմազանով
Արեւմուտքը՝ ՆԱՏՕ-ն, հստակ խնդիր է դրել Արցախը վերջնականապես հանձնել Ադրբեջանին, կարծիք է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Կապիտուլյանտներն էլ դրան դեմ չեն։
Փոխարենը ամեն ինչից խոսում են, բացի այս թեմայից։
Կրկնում եմ՝ Արեւմուտքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։
Նման պայմանագիր նույնիսկ բանակցելը դավաճանություն է եւ անարգանք է Եռաբլուրի հանդեպ։
Սա թուրք-նատօական պլան է, որը դեռեւս 2018-ին բարձրաձայնեց ԱՄՆ-ից ժամանած տխրահռչակ Բոլթոնը՝ մեզ առաջարկելով «հրաժարվել պատմական կաղապարներից»։
Սրա դեմ չխոսողները սպասարկում են ուղիղ հակահայկական շահեր։
800 հեկտարի համար ձեզ ճղողներ, սուտ հայրենասերներ, խոսեք, ինչու՞ եք լռում։
Նիկոլն ու Ալիեւը կպատժե՞ն …
Ես ձեր մարդ ասողի…», - սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17