25/10/2022 16:40
Թուրքիան ցանկանում է ռուսական գազն ավելի էժան գնով ձեռք բերել, իսկ վճարումները՝ հետաձգել․ Financial Times
Թուրքիան ցանկանում է ռուսական գազը զեղչված գնով ձեռք բերել, բացի այդ, «Գազպրոմ»-ին հայտ է ներկայացրել՝ գազի դիմաց վճարումները հետաձգելու խնդրանքով, Financial Times-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին։
«Անկարան մեծ ջանքեր է գործադրում Մոսկվայից մեծ ծավալով գնվող գազը ավելի ցածր՝ զեղչված գնով ձեռք բերելու ուղղությամբ, ինչպես նաև «Գազպրոմ»-ին խնդրել ենք հետաձգել վճարումների ժամկետը։ Երկու ուղղությամբ էլ լավ նորությունների ենք սպասում»,- ասել է թուրք պաշտոնյան։