26/10/2022 20:15
Կորտիզոլ. Սթրեսի հորմոնի հիմնական գործառույթները մարդու օրգանիզմում
Ամեն վայրկյան մեր օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ կենսաքիմիական պրոցեսներ, որոնց շնորհիվ առանձին համակարգեր և օրգաններ աշխատում են կայուն կերպով։ Էնդոկրին համակարգը վերահսկում է այս գործընթացների ճիշտ ընթացքը: Իսկ հորմոնները պատասխանատու են ներքին միջավայրի պահպանման համար։
Դրանցից մեկը կորտիզոլն է, որն առավել հայտնի է որպես սթրեսի հորմոն: Այն առաջին հերթին կապված է արտաքին գրգռիչների նկատմամբ մարմնի բացասական ռեակցիաների հետ։
Սթրեսի հորմոնը արտադրվում է մակերիկամների կողմից: Հորմոնն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ այն արտազատվում է որպես սթրեսային իրավիճակի արձագանք։
Հիմնական գործողությունը, որ առաջացնում է կորտիզոլը, կռիվ կամ փախուստի արձագանքն է: Հորմոնի արտազատման հետ միաժամանակ սրտի բաբախյունը արագանում է, արյան ճնշումը բարձրանում է, գլյուկոզայի պարունակությունը մեծանում է, և ամբողջ մարմնի մկանները լարվում են։
Այդ իսկ պատճառով կորտիզոլի արտազատումը համարվում է առողջության վրա բացասաբար ազդող գործոն։ Եթե մարդն անընդհատ լարվածություն է զգում խրոնիկական սթրեսի պատճառով, սկսվում են մարմնի բոլոր մասերի և համակարգերի աշխատանքի մեջ ձախողումներ, մարմինն ավելի արագ է մաշվում և ծերանում։ Սեփական կարիքների նկատմամբ անուշադրությունը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի, սրտանոթային համակարգի, վահանաձև գեղձի և այլ հիվանդությունների զարգացմանը։
Այն կարող է առաջացնել անքնություն, ճարպային հյուսվածքի ավելացում, մկանային թուլություն, բայց միայն այն դեպքում, եթե մակերիկամները ավելորդ քանակությամբ սթրեսի հորմոն արտադրեն։
Այնուամենայնիվ, այս նյութը անհրաժեշտ է, եթե այն ընդունվի ճիշտ ժամանակին և չափավոր: Կորտիզոլը նախատեսված է օրգանիզմը շարունակական արտաքին փոփոխություններին հարմարեցնելու համար:
Այս հորմոնն օգնում է ՝
կարգավորել արյան գլյուկոզի մակարդակը,
ակտիվացնել մտավոր գործունեությունը,
կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը,
նորմալացնել արյան ճնշումը,
նվազեցնել բորբոքային գործընթացները,
արտադրել ստամոքսահյութ,
հեռացնել ավելորդ կալցիումը ոսկորներից։
Նյութի կոնցենտրացիայի աճը տեղի է ունենում առավոտյան՝ արթնանալուց հետո։ Դրա շնորհիվ գրեթե բոլորն առավոտյան զգում են ուժի և կենսուրախության ալիք: Երեկոյան այս հորմոնի արտադրության նվազման պատճառով նկատվում է էներգիայի անկում, հանգստանալու և քնելու ցանկություն է առաջանում։
Մարմնի վրա սթրեսի հորմոնի ազդեցության առանձնահատկությունն այն է, որ ինչպես դրա բարձր, այնպես էլ ցածր պարունակությունը կարող են բացասական լինել։
Կորտիզոլը ազդում է բազմաթիվ ընկալիչների վրա, որոնք տեղակայված են մարմնի բոլոր մասերում: Այն աջակցում է նյութափոխանակությանը, նպաստում է դաշտանային ցիկլի նորմալացմանը, բարելավում է քունը, վերահսկում է արյան ճնշումը, կարգավորում է գլյուկոզայի մակարդակը, նվազեցնում է բորբոքումները, օգնում է վերահսկել հույզերը և վերացնում է կոգնիտիվ դիսոնանսը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։