26/10/2022 14:31
«Ոչ բարեկամ երկիր է». Պուտինը չի շնորհավորել Բրիտանիայի նոր վարչապետին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր չի հղել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակին, քանի որ այդ երկիրը որակվում է որպես ոչ բարեկամական, հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ Մեծ Բրիտանիան այժմ գտնվում է ոչ բարեկամ երկրների շարքում, հետևաբար, ո՛չ, հեռագիրը չի ուղարկվել», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը Ռիշի Սունակը ընտրվել է Մեծ Բրիտանիայի իշխող «Պահպանողական» կուսակցության ղեկավար, նա նաև ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։