26/10/2022 19:18
Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը․ Ինչպես Վրաստանի դեպքում էր, Արևմուտքը Հայաստանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի հետ արժանապատիվ ու փոխվստահելի դաշնակցություն զարգացնելու ուղին այլընտրանք չունի։
«Հայաստան՞, թե՞ «էրմենիստան»,սա է խնդիրը։
Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը, որն ունի, անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։
Պատմությունը կրկնվում է։
Ինչպես եւ 100 տարի առաջ, այսօր էլ մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել ։
100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով,որ տարածաշրջանում երկու բանակ կա ՝ ռուսական եւ թուրքական։
Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ «կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։
Մեկ դար առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, նվաճեց տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։
Նույնը կրկնվում է այսօր։
Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։
Իսկ վերջին երկու ամսվա ընթացքում իրականացրեց բացահայտ հակառուսական քարոզչություն։
Դրանից օգտվեցին թուրքերն ու ադրբեջանցիները. առաջինը օկուպացրեց Արցախի 75 տոկոսն ու ՀՀ տարածքի 127 քառ.կմ տարածքը եւ ուղիղ սպառնալիք է արդեն ՀՀ-ի համար, իսկ երկրորդը մտավ մեր տարածաշրջան ու ստիպում է կապիտուլյանտներից «խաղաղության հաշտություն» կնքել՝ իր բոլոր աղետալի հետեւանքներով։
Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։
Կամ այս իշխանությունները պետք է հեռանան, և ազգային իշխանությունը Ռուսաստանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում, կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին։
Պատրանք է , թե Արեւմուտքը կգա, մեզ «կփրկի»։
Կարծում եմ՝ ինչպես եւ Վրաստանի դեպքում, Արեւմուտքը Հայաստանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։
Ես ընտրում եմ առանց թուրքերի տակ «կզելու», Արցախն Ադրբեջանին չհանձնելու եւ ՌԴ-ի հետ արժանապատիվ ու փոխվստահելի դաշնակցությունը զարգացնելու ուղին,իսկ դու՞ք»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը: