26/10/2022 09:50
«Ժողովուրդ». Ով կլինի Արուսյակ Ալեքսանյանից հետո՝ ցույց կտա ժամանակը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչդատական վարույթներ քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ իրավապահ համակարգն ուշագրավ գործընթաց է սկսած եղել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցները սկսել են ուսումնասիրել դեռ տարիներ առաջ դատարանների կողմից կայացված դատական ակտերը:
Առաջին հերթին վերջիններս ուսումնասիրել են բոլոր այն ակտերը, որոնց մասով ունեցել են կասկածներ, թե դատավորն, օրինակ, այս կամ այն քրեական գործով ինչ-ինչ շահագրգռվածություն է ունեցել և նման որոշում է կայացրել: Արդյունքում անգամ նախաքննական մարմիններ են հրավիրվում տարիներ առաջ դատարանի կողմից ազատ արձակված անձինք և տեղեկացվում, որ նախաքննական մարմիները ստուգում են տարիներ առաջ իրենց մասով հրապարակված դատական ակտերը:
Դատելով իրավիճակից՝ ուժային կառույցները դատական համակարգի որոշումների մասով կասկածներ ունեն և որս են սկսել դատավորների նկատմամբ: Իսկ թե ով կլինի Արուսյակ Ալեքսանյանից հետո՝ ցույց կտա ժամանակը. հետևենք զարգացումներին»։