26/10/2022 17:13
Պետք է տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարվա վերջ:
«Ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական», - Ազգային ժողովում հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, թե հույս ունեն, որ, մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները:
«Ինչքանով է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև սահմանները հայտնի են»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև:
«Սա շատ կարևոր հանգամանք է ու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության որոշակի մեխանիզմներ պետք է լինեն: Շատ լավ կլինի ու շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել», - հայտարարեց Փաշինյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15
Այսօր, 10:17