27/10/2022 14:59
Ալիեւն ու Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման եւ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման կապակցությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար ստեղծված Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցեր», - հայտնել է Ալիեւի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացման եւ տարբեր ոլորտներում երկրների միջեւ համագործակցության ներկա վիճակի կապակցությամբ։