27/10/2022 15:47
Զատուլինին Հայաստան մուտքի արգելքի մասին հաղորդագրությունը տարակուսանքով ենք ընկալել. Զախարովա
Մոսկվան Երեւանից պաշտոնական հաստատում և պարզաբանում է խնդրել Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը անցանկալի է անվանել իր մուտքը երկիր՝ Հայաստանի դեմ արած հայտարարությունների համար։
«Մենք տարակուսանքով ընդունեցինք նման հայտարարություններն ու հաղորդագրությունները։ Հիշեցնեմ, որ խոսքը Պետդումայի պատգամավորի մասին է։
Մենք անմիջապես դիվանագիտական ուղիներով դիմեցինք պաշտոնական հաստատման ու պարզաբանման համար։ Մենք պաշտոնապես խնդրեցինք ճշտել՝ արդյոք դա այդպես է և ինչի հետ է կապված այս ամենը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Զախարովան։