27/10/2022 15:42
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 28-ին կքննարկի Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումները
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։
ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Նախատեսվում է նաև դիտարկել Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։