27/10/2022 20:23
Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում. եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ. Պուտին
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելը և կաջակցի ցանկացած տարբերակի, որը կընտրի հայ ժողովրդը և ղեկավարությունը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր դիրքորոշումն այն է, որ այս խաղաղության պայմանագիրն, իհարկե, անհրաժեշտ է։ Եվ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը և սահմանի հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը։ Հարցը՝ որ տարբերակն ընտրել, Հայաստանի գործն է՝ հայ ժողովուրդինը և Հայաստանի ղեկավարությանը։ Ամեն դեպքում, ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա տանում է դեպի խաղաղություն, մենք կողմ ենք դրան»,- ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի լիագումար նիստում։
«Բայց մենք ոչինչ չենք պարտադրելու։ Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ... Այսպես կոչված Վաշինգտոնյան համաձայնագիրը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ», - ընդգծել է Պուտինը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15