27/10/2022 09:17
Ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակով զինծառայող հոսպիտալում չկա
Հոկտեմբերի 27-ի դրությամբ` ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր:
«Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար», - նշել է նա։