27/10/2022 13:52
Առողջապահության նախարարի տեղակալը Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակներում համագործակցության մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել
ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն այսուհետև կհամագործակցի Պրոֆեսոր Ա.Լ. Պոլենովի անվան ռուսական գիտահետազոտական նյարդավիրաբուժական ինստիտուտի, իսկ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»` Ն. Ն. Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի հետ:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակներում համագործակցության մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել, ըստ որոնց` պետերբուրգյան այս գիտահետազոտական կենտրոններում կարող են նաև վերապատրաստվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և Արյունաբանական կենտրոնի բուժաշխատողները:
Արտակ Ջումայանը եղել է նաև Սանկտ Պետերբուրգի Սուրբ Վերապատվելի Նահատակ Եղիսաբեթ քաղաքային հիվանդանոցում: Այնտեղ ծանոթացել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման փորձին: