27/10/2022 10:27
«Հրապարակ». Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է 293 զինծառայող
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը չի հրապարակում թիվը, թե սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով քանի վիրավոր զինծառայող ունենք։ Նախարար Անահիտ Ավանեսյանը մեզ ասաց՝ դա պաշտպանության նախարարության գործառույթն է, իրենք նման թվեր չեն հրապարակում, եւ հավելեց․ «Հիվանդանոցային բուժում ստացող արդեն իսկ չունենք, միայն վերականգնողական բժշկական օգնության մասով է, եւ, իհարկե, հաջորդիվ ունենալու ենք էտապային բժշկական օգնության կարիք»։
Թվերի մասով դիմեցինք ՊՆ-ին։ Նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեզ փոխանցեց թարմացված տվյալներ, թե քանի վիրավոր զինծառայող ունենք եւ նրանցից քանիսն է այս պահին բուժում ստանում։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է 293 զինծառայող։