28/10/2022 12:33
Սակագնի ազատականացում՝ ԱՊՊԱ շուկայում մրցակցության մակարդակի բարձրացում. «Նաիրի ինշուրանս»-ը պատրաստ է ԱՊՊԱ սակագների ազատականացմանը
2023 թվականին ԱՊՊԱ սակագները հնարավոր է ազատականացվեն՝ հնարավորություն տալով ապահովագրական ընկերություններին հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելով գին-որակ համադրությամբ ծառայություններ։
«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության հրավերով նախագծի շահառու կողմերը «Նաիրի»-ի հարկի տակ քննարկեցին նախատեսվող փոփոխությունը, ընկերությունը ներկայացրեց նաև սեփական մոդելը։ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը դրական է գնահատում սակագների ազատականացման նախագիծը՝ այն որակելով հնարավորություն արդյունավետ, ճկուն աշխատանքի համար։ Մանե Մարտիրոսյանի հավաստմամբ՝ ոլորտը պատրաստ է անցնցում փոփոխության՝ հաշվի առնելով նաև այն, որ կորոնավիրուսի համաճարակի «շնորհիվ» ապահովագրական ոլորտն արդեն ունի ճգնաժամային իրավիճակի հաղթահարման փորձ։
«Սակագնի ազատականացում՝ մրցակցության բարձրացում. այս նախագծի հարցում դրական սպասելիքներ ունենք, ակնկալում ենք, որ ապահովագրական ընկերությունների միջև ազնիվ մրցակցությունը կնպաստի ինչպես գների ճկուն համակարգի ներդրման, այնպես էլ ծառայությունների, սպասարկման որակի բարելավման»։
«Նաիրի ինշուրանս»-ը մշակել է ապահովագրավճարների իրականացման անհատական մոդել՝ ընկերության պատմության, բազայի հիման վրա. Երևանի և մարզերի դեպքում գործելու է գնային տարբեր քաղաքականություն՝ հաշվի առնելով ռիսկայնության գործոնները՝ վնասաբերություն, վթարավտանգություն։ Ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են՝ հաճախորդներն ունենալու են հնարավորություն պարզ, մատչելի տարբերակով ծանոթանալու «Նաիրի ինշուրանս»-ի առաջարկած մոդելին՝ ընտրություն կատարելու համար։
Կենտրոնական բանկի ներկայացուցիչները սակագների ազատականացման մոդելին անցնելու նախագիծը խիստ կարևոր են համարում՝ ոլորտին երկրորդ շնչառություն հաղորդելու համար։
«Աշխարհում մի շարք երկրներ վաղուց ազատականացված մոդելով են առաջնորդվում, Հայաստանում ավելի վաղ հնարավոր չէր ներդնել այս մոդելը, քանի որ նախ պետք է միասնական մոտեցմամբ կայացնեինք ոլորտը, ժամանակահատվածը կարևոր էր՝ կայուն միջավայր ձևավորելու, ապա անցնցում փոփոխություններ ապահովելու համար։ Հիմա կա որոշակի կայունություն. մեզ կարող ենք թույլ տալ բարեփոխումներ»։
Կենտրոնական բանկի ներկայացուցիչը նաև ընդգծում է՝ ազատականացան մոդելին անցումը անհրաժեշտություն է հաշվի առնելով հատկապես վերջին տարիների վնասաբերության ցուցանիշները, դրանց տատանողականությունը, մրցակցության շնորհիվ ծառայությունների մատուցման որակի բարձրացման կարևորությունը։.
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը, դրական գնահատելով նախաձեռնությունն, այնուամենայնիվ, ընդգծում է՝ նախագիծը չպետք է գերշահույթ ապահովի ընկերություններին, այլ գնային ճկուն քաղաքականություն-որակ համադրամբ կենսունակ պահի ոլորտը, ինչպես նաև երաշխավորի հաճախորդների համար որակյալ ծառայություն։
«Եթե ինչ-որ պահի հաշվետվությունների արդյունքում տեսնենք, որ ապահովագրական ընկերությունները սակագների փոփոխությամբ գերշահույթ ունեն, անպայման դիմելու ենք վերահսկող մարմիններին՝ վերանայելու գնային քաղաքականությունը։ Ապահովադիրների շահը չի կարող ստորադասվել ընկերությունների շահույթին»։
«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը հավաստիացնում է՝ նման բաց քննարկման նախաձեռնությունն ազդակ է բոլոր շահառու կողմերին, որ «Նաիրի ինշուրանս»-ը պատրաստ է անկաշկանդ քննարկումների՝ հաճախորդներին ըստ արժանվույն ներկայանալու համար։
«Մեզ համար հստակ է, ԱՊՊԱ ոլորտում սակագների ազատականացմամբ մրցակցությունը նոր մակարդակի կբերվի, ինչը հնարավորություն կտա անընդհատ կատարելագործելու մատուցվող ծառայությունների որակը, հաճախորդների համար կսահմանվեն կոնկրետ հաշվարկների վրա հիմնված արդար սակագներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։