28/10/2022 09:54
«Հրապարակ». Փաշինյանն անձամբ է sms ուղարկել, հորդորելով ՔՊ-ականներին՝ «վրա չտալ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության մասնակի վերադարձը խորհրդարան յոթերորդ երկինք է հանել իշխանականներին, որոնք, ատամները սրած, սպասում էին գործընկերներին՝ նոր «դեբոշներ» անելու ու հաշվեհարդար տեսնելու՝ այն հայտարարությունների համար, որոնք ընդդիմադիրներն արել են Դիմադրության շարժման օրերին։
Մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի պատգամավորների՝ խորհրդարան վերադառնալու և հայտարարությունների ժամին մասնակցելու օրը, սակայն, Նիկոլ Փաշինյանն անձամբ է sms ուղարկել ԱԺ ղեկավարությանը, հորդորելով ՔՊ-ականներին՝ «վրա չտալ»։ Նաև դա էր պատճառը, որ հայտարարության համար գրանցված երկու ՔՊ-ական պատգամավորն էլ կեսից հանեցին իրենց հարցը և հրաժարվեցին ամբիոնին մոտենալ։ ՔՊ-ում ծրագրում են՝ առայժմ չսրել, «փշի-փշի» անել ընդդիմությանը, որ լիարժեք վերադառնան խորհրդարան, հետո նոր կանցնեն հաշվեհարդարի»։