28/10/2022 12:16
Արցախը ծանր վիրավոր է, իսկ մեր թշնամիները չեն թաքցնում, որ ցանկանում են վերջնականապես վերջ տալ Արցախի Հանրապետությանը. Բակո Սահակյան
Արցախը խաղացել է, խաղում է և կխաղա էական դեր Անդրկովկասի աշխահաքաղաքական իրավիճակի, Հայաստանի և հայ ժողովրդի ու պատմության մեջ, այսօր «Լազարևյան ակումբ»-ի նիստի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։
«Դժվար է թերագնահատել Արցախի դերը տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի հաստատման, անվտանգ և կանխատեսելի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաների ձևավորման հարցում՝ նաև Ռուսաստանի համար», - նշել է Սահակյանը։
Նրա խոսքով, Արցախը ծանր վիրավոր է, իսկ մեր թշնամիները չեն թաքցնում, որ ցանկանում են վերջնականապես վերջ տալ Արցախի Հանրապետությանը, որպեսզի իրենց զավթողական ու էթնիկ զտման քաղաքականությունն ավարտին հասցնեն։
«Ակնհայտ է, որ Անդրկովկասի աշխարհաքաղաքական դասավորությունը փոխել ցանկացող ուժերը փորձում են Ռուսաստանին հանել տարածաշրջանից և վերացնել հայկական պետականությունը», - նշել է Սահակյանը։
Սահակյանը կոչ արեց՝ քանի դեռ կա հնարավորություն, համատեղել ուժերը՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար և հորդորեց ազգային շահերին սպառնացող քայլերից զերծ մնալ։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15