28/10/2022 12:39
Ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է. Իշխան Սաղաթելյան
Ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, անընդունելի է, և ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Լինի դա ամերիկյան, ռուսական, չինական, թե հնդկական տարբերակ՝ կապ չունի։ Որևէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ համար անընդունելի է և մենք մինչև վերջ պայքարելու ենք դրա դեմ», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15
Այսօր, 10:17