28/10/2022 20:12
Փաշինյանը շտապում է․ Նրա համար կարևոր չէ, թե ինչ է ստորագրելու․ Քաղաքագետ
«Փաշինյանը շտապում է, նրա համար կարևոր չէ, թե ինչ է ստորագրելու»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, կարգավորման գործընթացին, ռուսական, արևմտյան փաթեթներին և ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը:
Քաղաքագետը նշել է, որ Փաշինյանի այսօրվա թվիթերյան գրառումից հասկանալի է դառնում, որ կարևոր չէ, թե ինչ փաստաթուղթ կբերեն․ նա ձգտում է ինչ-որ մի բան ստորագրել և փորձել դրանից հետո ցույց տալ ժողովրդին՝ իբրև թե բացում է խաղաղության դարաշրջան:
Ընդ որում, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ հաշվարկներ չկան, թե կոնկրետ փաստաթղթի ստորագրումից հետո ինչ հետևանքներ են լինելու և ինչ նոր մարտահրավերների առջև կարող է կանգնել Հայաստանը:
«Դրա համար Փաշինյանը շտապում է։ Նրա համար կարևոր չէ, թե ինչ է ստորագրելու, ընդ որում, նույնիսկ կարևոր չէ՝ այդ փաստաթղթում Արցախն Ադրբեջանի կազմում կճանաչվի՞, ինչ-որ միջանկյալ կարգավիճա՞կ կլինի, թե՞ այդ հարցն ընդհանրապես կառանձնացվի ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգից: Այսինքն՝ սա լուրջ խնդիր է, որը պետք է անհանգստացնի հայ հանրությանը, որովհետև մարդը պատրաստ է ստորագրել ցանկացած բան, ընդ որում՝ առանց ճշտելու դիրքորոշումները»,- ընդգծել է քաղաքագետը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17