28/10/2022 16:29
Անահիտ Ավանեսյանը Լիտվայում քննարկել է ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ժամանակ լիտվական փորձի կիրառման հնարավորությունը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում է:
Նախարարը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարարության Ազգային ապահովագրական հիմնադրամի տնօրենի և պաշտոնատար այլ անձանց հետ, ծանոթացել հիմնադրամի կողմից ապահովագրական վճարների հավաքագրման, ֆինանսական հոսքերի կառավարման, հիմնադրամի ֆինանսական կայունության ապահովման, բժշկական ծառայությունների փաթեթի ձևավորման, ինչպես նաև ծառայությունների գների հաշվարկման լիտվական փորձին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ժամանակ լիտվական փորձի կիրառման հնարավորությունը։