28/10/2022 12:44
Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին. օրակարգում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն է եղել
Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:
Զրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15
Այսօր, 10:17