29/10/2022 17:31
Մինչև 2018 թվականը երկրների ճնշող մեծամասնությունը չի հայտարարել, թե ԼՂ-ն ճանաչում է «Ադրբեջանի մաս»․ Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս»։
««Կա՞ երկիր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի համարում, թող հայտարարի»,- այսօր այսպիսի թրքաբարո միտք է ասել հայկական խավարամտության ու դավադրությունների գերաստղ Նիկոլը:
Այո, մինչև 2018 թվականը աշխարհի երկրների մեծ մասի համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում կարգավորման ենթակա հարց: Երկրների ճնշող մեծամասնությունն աջակցում էր ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, որի գործունեության առանցքում էր ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը: Երկրների ճնշող մեծածասնությունը` հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչև 2018 թվականը չի հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանին անքակտելի մաս:
Նիկո´լ, քո միտումնավոր պարտությունն ու մորթապաշտ տեսակն է հասցրել նրան, որ այսօր, թքած ունենալով ՀՀ իշխանությունների վրա, հայտարարում են, որ Ղարաբաղը «Ադրբեջանի մաս է»:
Քեզ վռնդելուց որոշ ժամանակ հետո, համոզված եմ, որ աշխարհի շատ երկրներ նորից պատշաճ ուշադրություն են դարձնելու Արցախի ժողովրդի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների և ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Դրա համար ենք ասում՝ մի ստորագրիր որևէ թուղթ, որը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, և օր առաջ հեռացրեք ձեր կործանարար թրքամետ ներկայությունը ՀՀ իշխանությունից:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն այսօր էլ է հնարավոր առաջ մղել, բայց դու չես անում, որովհետև.
Ա) վաղուց դավաճանել ես Արցախին ու հայկական շահերին
Բ) կապիտուլյացիա ես ստորագրել և պատրաստվում ես երկրորդ կապիտուլյացիան ստորագրելուն:
Հ.Գ. ՔՊ թափառախմբի այսօրվա հավաքույթում հնչած մտքերը դարձել են ադրբեջանական կայքերի ոգևորության նյութեր»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: