29/10/2022 17:04
Փաշինյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին․ Անդրադարձել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Հայազգի նախկին ֆուտբոլիստը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Վարչապետը կարևորել է Յուրի Ջորկաեֆի այցը և մասնակցությունը համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գագաթնաժողովում քննարկվող թեմաներին, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մեր երկրում ֆուտբոլի զարգացմանն ու այդ նպատակով ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի: