29/10/2022 16:24
«Ասում ես՝ ընդդիմությունը ժողովրդից պետք է ներողություն խնդրի. Իհարկե, պետք է խնդրի, որ քո նմանը դեռ վարչապետ է»․ Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին
Ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի, որ քո նմանը դեռ վարչապետ է, հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հանրությունից պետք է ներողություն խնդրեն բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ինքը նոր կապիտուլյացիա է ստորագրելու։
«Այո ,ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի,որ քո նմանը դեռ վարչապետ է:
Դու կապիտուլյանտ ես, Նիկոլ։
Դու արդեն մի անգամ կապիտուլյացիա ստորագրել ես 2020-ի նոյեմբերի 9-ին։
Դու ես բերել այդ կապիտուլյացիան։
Դու ես ադրբեջանցիներին բերել Հայաստան՝ հակառակ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության։
Քո լուռ համաձայնությամբ է Գորիս-Կապան ճանապարհը տրվել Ադրբեջանին։
Դու ես հանձնել քո անգործությամբ ՀՀ 127 քառ.կմ տարածք։
Դու ես հրաժարվել Արցախից՝ վախենալով Շուշին ու Հադրութը օկուպացված հռչակել։
Դու ես «այո» ասել Ալիեւի 5 կետերին, դու ես բանակցում մեր ազգի համար պարտվողական «խաղաղության պայմանագրի» շուրջ։
Դու ես «դրական ազդակ » հռչակել թուրքերի հայատյաց քայլերը։
Դու ես բերել 5 000 զոհ 2020-ի աշնանն ու 200-ից ավելի զոհ՝ 2022-ի սեպտեմբերին։
Դու ես աղերսում ու մուրում բոլորից խաղաղիւթյուն, աշխարհաքաղաքական մուրացկան։
Ասում ես՝ ընդդիմությունը ժողովրդից պետք է ներողություն խնդրի..
Իհարկե, պետք է խնդրի, որ քո նման ազգակործան պատուհասը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։