29/10/2022 11:05
«Հրապարակ». Ադրբեջանը բոլորովին հակված չէ ինչ-որ բան ստորագրելու. Ինչ է սպասվում Սոչիի հանդիպմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան հասարակությունը շունչը պահած սպասում է Սոչիի հանդիպմանը, որին ընդառաջ նախ խոսեց Վլադիմիր Պուտինը` «Վալդայ» ակումբում, հետո Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Թվիթերում: Ամեն ինչ գնում է նրան, որ Սոչիում ինչ-որ բան ստորագրվի, նախաստորագրվի, կամ գոնե նախնական համաձայնությունը կայանա:
Բայց, մեր տեղեկություններով, Ադրբեջանը բոլորովին հակված չէ ինչ-որ բան ստորագրելու, և խնդիրը փաստաթղթի բովանդակությունը չէ, այլ այն, որ ավելի մեծ ախորժակ ունի և հեռուն գնացող պլաններ, որոնք կախված են նաև աշխարհաքաղաքական զարգացումներից, Հայաստանի` վերականգնվելու ունակությունից և ամենակարևորը` Ռուսաստանի ապագայից»։