29/10/2022 17:45
Արայիկ Հարությունյանը Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ է հանդիպել․ Քննարկվել են վերջին զարգացումները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և Արցախի իշխանությունների գործողություններն այդ առումով:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17