29/10/2022 17:18
«ՄԱԿ-ը պետք է անկախ հետաքննություն անցկացնի»․ Վյաչեսլավ Վոլոդինը կասկածում է՝ ԱՄՆ-ի մատը խառն է կորոնավիրուսի առաջացման «գործում»
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կասկած է հայտնել, որ կորոնավիրուսի վարակի առաջացման մեղավորն ԱՄՆ-ն է։ Այդ մասին նա գրառում է արել Տելեգրամի իր ալիքում։
«ՄԱԿ-ը պետք է անկախ հետաքննություն անցկացնի և պարզի, թե ինչ կապ ունի ԱՄՆ-ն՝ կորոնավիրուսի առաջացման հետ»,- գրել է Վոլոդինը։
Նա նշել է, որ Պենտագոնի վերահսկողության տակ գործող կենսաբանական լաբորատորիաներում կարող էին արհեստականորեն նման վիրուս ստեղծվել։
«Պենտագոնի վերահսկողության տակ աշխարհի 30 երկրում գործող 336 կենսաբանական լաբորատորիա կա, որոնք կարող էին նման վիրուս ստեղծել։ ԱՄՆ-ն պարտավոր է փոխհատուցել մյուս երկրներին պանդեմիայի հետևանքով կատարված ծախսերը»,- գրել է ՌԴ Պետդումայի նախագահը։
Վյաչեսլավ Վոլոդինը հավելել է, որ ավելի վաղ հրապարակել է հարցման արդյունքներ, որոնց մասնակիցների 95 տոկոսը համոզված է, որ կորոնավիրուսն արհեստականորեն է ստեղծվել։