29/10/2022 13:46
«Հարկավոր է սպասել հանդիպմանը»․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին
Հարկավոր է սպասել հանդիպմանը, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ Սոչիում փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ պատրաստ է Սոչիում փաստաթուղթ ստորագրել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15