29/10/2022 13:04
Միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս. Վարչապետ
Միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հրապարակային արտահայտվի, որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակն այլ է», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ իրենց մեծագույն առաքելությունը Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացելն է:
«Ի հեճուկս բոլոր դժվարությունների, բոլոր աղետների ու ռիսկերի, որ այսօր մեր առաջ են, մենք չպետք է մոռանանք ամենակարևորը՝ մեզ իմի է բերել մեր երազանքը՝ ազատ, անկախ, երջանիկ Հայաստանի մասին երազանքը, մենք երբեք, որևէ պարագայում այդ երազանքից չպետք է շեղվենք ու մենք պարտավոր ենք հավատալ այդ երազանքը կյանքի կոչելու մեր ուժին», - ասաց ՀՀ վարչապետը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17