31/10/2022 11:27
2023 թվականի բյուջեում Հայաստանն Արցախին 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կհատկացնի
2023 թվականի բյուջեում Արցախի ֆինանսավորումը 144 միլիարդ դրամի չափով է նախատեսված, 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Այս տարեսկզբին նույնպես 144 միլիարդ դրամ է, այսինքն՝ առանց փոփոխության եկող տարի կֆինանսավորվի», - ասաց նա:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ գալիք տարվա ընթացքում, եթե պահում են ֆինանսավորման այն ծավալը, որն այս տարվա չափ նախատեսված էր, Արցախին շատ ավելի մեծ ճկունություն է տալիս անդրադառնալու կարևոր հարցերի:
«Մենք կառավարության նախորդ նիստում 144 միլիարդը դրամը ևս 20 միլիարդ դրամով ավելացնելու որոշում կայացրեցինք, դա նշանակում է՝ եթե եկող տարվա ընթացքում 144 միլիարդ դրամ է նախատեսված, բայց ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ կառավարության աջակցությունը, ապա դրանք կքննակվեն ու կստանան համապատասխան լուծումներ», - նշեց նախարարը: