31/10/2022 19:24
«Հակառակորդը թույլտվություն չի տվել, որ մտնենք և որոնենք դիերը»․ Ասրյան
Դիերը վերցնելու համար հանմապատասխան աշխատանք և՛ կառավարության կողմից, և՛ ԱԱԾ կողմից, և՛ ՊՆ կողմից ծավալված է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն տարածքներ, որտեղից անհնար է դուրս բերել զոհված հայ զինծառայողների աճյունները։
«Ընդամենը կարող եմ փաստել, որ ադրբեջանական կողմը դեռևս համապատասխան թույլտվություն, որպեսզի մեր համապատասխան ստորաբաժանումները մտնեն և որոնեն դիերի գտնվելու վայրերը։ Չկա այդպիսի թույլտվություն»,- ասաց Ասրյանը։
Նա հավելեց, որ դիտարկել ու հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել, սակայն չեն կարողանում դուրս բերել, քանի որ թշնամին թույլ չի տալիս մտնել համապատասխան տարածք։
«Ինչ վերաբերում է նրան, թե դիտարկվում է, այո, եղել է այդպիսի դեպք, կա փաստ, որ Կուտականի ուղղությամբ մենք ունենք մեր ԱԹՍ-ով դիտարկվող մեկ դի։ Գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում, և այնտեղ մտնելու թույլտվություն հակառակորդը դեռևս չի տվել»,- ասաց Ասրյանը։