31/10/2022 11:43
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանի կառավարությանը՝ Գուջարաթ նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Խորապես ցնցված ենք Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից: Մեր անկեղծ ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը: Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - Twitter-ում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հոկտեմբերի 30-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամուրջ է փլուզվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի, 2 մարդ անհետ կորած է համարվում: