31/10/2022 13:09
Փաշինյանը խաբել է ժողովրդին՝ ասելով, որ որևէ փաստաթուղթ չկա, դրանք իր դարակում դրած էին․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Փաշինյանը ստել է, նա սեպտեմբերին մի քանի հայտարարություն է արել՝ նշելով, թե սեղանին չկա որևէ փաստաթուղթ, բայց բոլորովին վերջերս իր խոսքերից մեկում ասաց, թե ինքը դեռ սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել ռուսական կողմի փաստաթղթին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Պարզվեց նաև, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն ունի ամերիկյան տարբերակ։ Այսինքն՝ մեկ անգամ ևս հստակ արձանագրեք, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել։ Այն, որ նայում էր ժողովրդի աչքերին ու ասում, թե փաստաթուղթ չկա՝ խաբել է։ Այդ փաստաթղթերն իր դարակում դրած էին։ Այնքան է սուտ խոսել, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում», - հայտարարեց Սաղաթելյանը։
Թե ինչ կլինի այսօր Սոչիում՝ Սաղաթելյանն ասաց, որ, իր կարծիքով, որևէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվի.
«Մնացած արդյունքներին կծանոթանանք երեկոյան և կարձագանքենք»։