31/10/2022 15:41
ՀՀ ոստիկանությանը պետական բյուջեից մյուս տարի կհատկացվի 76,2 միլիարդ դրամ. 2022 թվականից շատ է 9,6 միլիարդ դրամով. Փոխոստիկանապետ
2023 թվականի պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը կհատկացվի 76,2 միլիարդ դրամ: Սա 2022 թվականից շատ է 9,6 միլիարդ դրամով՝ կամ 14,4 տոկոսով:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով՝ 2022 թվականի ինն ամսիների ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրվել է 3063 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 219 մարդ մահացել, մարմնական վնասվածքներ է ստացել 4408 անձ:
«Շարունակում է աննախադեպ գերծանրաբեռնված աշխատել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը. 2022 թվականի ինն ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 15 հազար 396 կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր, 146 հազար 565 նույնականացման քարտ: ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է նաև 386 հազար 875 ՀՀ քաղաքացու անձնագիր», - ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետը:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 11 հազար 669 անձի:
«Քաղաքացիություն ձեռք բերելու, քաղաքացիությունից հրաժարվելու կապակցությամբ կազմվել ու ընթացք է տրվել 21 հազար 113 գործի», - նշեց Ֆիդանյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում հարցվածների 70 տոկոսը ոստիկանության նկատմամբ իրենց վերաբերմունքը դրական են գնահատել: