31/10/2022 19:10
«50 ենք կորցրել, 60, թե 70, հստակ չեմ կարող պատասխանել»․ ԶՈՒ ԳՇ պետը՝ դիրքային կորուստների մասին
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ էդվարդ Ասրյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արևելյան ուղղությամբ՝ Կուտական, Կախակնի ուղղություններով, նաև Սոթքի և Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է դիրքային կորուստներին, ապա ԶՈՒ ԳՇ պետը հաստատեց՝ կորուստներ ունեցել ենք։
«Դիրքային կորուստներ ունեցել ենք Ներքին Հանդի ուղղությամբ, Ջերմուկի ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ, Կուտականի ուղղությամբ»,- ասաց նա։
Հարցին՝ կոնկրետ քանի դիրք ենք կորցրել, Ասրյանն արձագանքեց՝ կա դասակի հենակետ, վաշտի հենակետ և այլն, դրանք տարբեր նշանակության կառուցներ են։
«Եվ տերմինաբանությամբ՝ կոնկրետ այսքան ենք կորցրել՝ 50 թիվ ենք կորցրել, թե 60 թիվ ենք կորցրել, թե 70, հստակ չեմ կարող պատասխանել և չեմ կարող մեկնաբանել, թե անձինք, ովքեր ներկայացնում են համապատասխան թվեր, ինչ նկատի ունեն»,- ասաց Էդվարդ Ասրյանը։