31/10/2022 14:35
Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի. իրավիճակը բավականին մտահոգիչ է. ԿԲ նախագահ
Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոս մակարդակի, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Սա, ի դեպ, ԵՄ երկրների գնաճին է հավասար», - ասաց նա:
ԿԲ նախագահի խոսքով՝ իրավիճակը բավականին մտահոգիչ է:
«Երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա: Մենք մի բանում ենք հաստատակամ, որ անպայմանորեն պետք է բոլոր քաղաքականությունները նպատակադրենք նրան, որ մեր գնաճը զսպենք ու մյուս տարվա ընթացքում գանք թիրախին», - ընդգծեց Մարտին Գալստյանը: